07/29/2024
«Լռության ձայնը» փաստավավերագրական շարքը մեկնարկել է 2011 թվականից։ Գրքում ներառված մի քանի տասնյակ բանավոր պատմություններն ընտրվել են բազմաթիվ հարցազրույցից, որ արվել են Ստամբուլում, Դիարբեքիրում եւ աշխարհի այլ քաղաքներում ապրող դիարբեքիրցի հայերի հետ, որոնց մի մասը իսլամացված հայերի հետնորդներ են:Գրքում բացի հարցազրույցներից, որոնք ներկայացվում են այնպես, որ պահպանվի դրանց ժամանակագրական միասնությունը, իսկ բանավոր պատմությունների տեքստերը հավատարիմ լինեն պատմողների խոսակցական լեզվին, ներկայացված է նաեւ նախաբան, որն անդրադառնում է «կորսված հիշողությանը», ինչպես նաեւ վերջաբան, որը ներկայացնում է բանավոր պատմության կարեւորությունը անցյալի իրադարձությունների նշանակության պահպանման հարցում:Բանախոսների օգտագործած թուրքերեն որոշ բառեր, անձնանունների, տեղանունների, իրադարձությունների տարբերակներ ներկայացված են թարգմանչի ծանոթագրություններով՝ փակագծերում համապատասխան նշումով:Բանավոր պատմության ուսումնասիրության նպատակն էր հաս կանալ՝ հայկական ինքնություն ունեցողներն իրենց եւ «ուրիշին» ինչպես են տեսնում, եւ ուսումնասիրել Թուրքիայում դեռ ապրող հայերի «իրականության» քաղաքական, մշակութային ու պատ մական գործառույթները։
The Voice of Silence (4 books)The documentary series "Voice of Silence" started in 2011.Dozens of oral histories included in the book were selected from many interviews with Diyarbakir Armenians living in Istanbul, Diyarbakır and other cities of the world, some of whom are descendants of Islamized ...